News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 04.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Թումանյան փողոցում` «Ինեկո» բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Թումանյան փողոցի թիվ 17 հասցեի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 34 AA 055 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 24-ամյա Ա. Ս.) բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի 34 VM 760 համարանիշի ավտոմեքենային, իսկ վերջինս` «Նիսսան Մարչ» մակնիշի 34 LV 216 համարանիշի ավտոմեքենային, ինչից վարորդ՝ Ա. Ս.-ն եւ ուղեոր 24-ամյա Ռ. Մ.-ն մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ եւ «Թիվ 1» համալսարանական հիվանդանոց:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.49-ին, մարվել` 04.54-ին:

Այրվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը, սրահը եւ հետեւի երկու անվադողերն ամբողջությամբ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ