News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը չէր էլ կասկածում, որ գյումրեցի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը կդառնան աշխարհի չեմպիոններ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մարզպետը կատակով նշեց, որ կզարմանար, եթե այլ մարզից չեմպիոն ունենայինք:

«Երկուսի գոտեմարտերին էլ հետեւել եմ համակ ուշադրությամբ, անկեղծ ասած՝ հաղթանակի սպասում էինք: Գյումրիում առհասարակ սպորտը բարձր մակարդակի վրա է, սա նորություն չէ: Եթե Արսենը Երեւանում է մարզվում, ապա Արթուրը շարունակում է ապրել եւ մարզվել Գյումրիում, ընտանիքն էլ է այստեղ: Երեւի մեր հողից, ջրից է, որ այսքան շատ չեմպիոններ ենք տալիս»,- ասաց նա:

Շիրակի մարզպետն առաջիկա օրերին կհյուրընկալի մեր նորընծա չեմպիոններին՝ նրանց շնորհավորելու եւ պարգեւատրելու համար:

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությանը Հայաստանը նվաճեց 2 ոսկե մեդալ: Առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձան 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ