News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից բրիտանացի պատանդ Դեւիդ Հեյնսի սպանությունը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով AFP-ին:

«Հանցագործությունը կրկին ողբերգական կերպով ցույց տվեց՝ ինչպիսի լրջագույն վտանգների են ենթարկվում հումանիտար առաքելությունների աշխատակիցները Սիրիայում», - ասվում է ԱԽ-ի 15 անդամների կողմից միաձայն ընդունված հայտարարության մեջ:

«Անհրաժեշտ է վճռական պայքար մղել «Իսլամական պետության» խմբավորման դեմ, ԻՊ-ի շարունակվող բարբարոսական ակտերը չեն վախեցնում, այլ հակառակը՝ խորապես ամրացնում են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում համատեղ գործողությունների անհրաժեշտության համոզվածությունը», - ընդգծվում է փաստաթղթում:

Անվտանգության խորհուրդը ԻՊ-ից պահանջել է անհապաղ ազատ արձակել պատանդներին եւ բոլոր երկրներին կոչ է արել համագործակցել Մեծ Բրիտանիայի հետ, որը խոստացել է մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Ինչպես արդեն հաղորդվել էր, հումանիտար առաքելության աշխատակից Դեւիդ Հեյնսին Սիրիայում առեւանգել էին ԻՊ-ի զինյալները: Սեպտեմբերի 14-ի գիշերը ԻՊ-ը համացանցում տեղադրել էր վերջինիս սպանության տեսանյութը եւ խոստացել եւս մեկ բրիտանացու՝ Ալան Հենինգին, մահապատժի ենթարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ