News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շատ լավ պիտի հասկանա, որ թեժ աշուն ասելով դա չի նշանակում, որ մենք հակված ենք ինչ-որ հակաօրինական բաներ անելու կամ խախտելու ենք սահմանադրությունը, իշխանությունից դժգոհելը եւ նրա հրաժարականը պահանջելը մեր սահմանադրական իրավունքն է, որը սահմանադրության շրջանակներում ժողովուրդը պատրաստ է իրականացնելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Հավանաբար Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ եւս ուզում է ապացուցել, որ հավատարիմ է Սերժ Սարգսյանին, ուժի կիրառման բոլոր հնարավորությունններն ունի, բայց մոռանում է, որ ինքն այդ իրավունք չունի: Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանին, ապա պետք է հասկանալ, որ ամեն մի չարիք վերջ ունի եւ եթե այդ չարիքին մաս ես կազմում, առավել եւս ինքը հավատացյալ է, խորհուրդ կտայի սահմանադրության շրջանակներում գործել, ահաբեկման մեթոդներն էլ աշխատել չկիրառել»,- ասաց պատգամավորը:

Լյուդմիլա Սարգսյանի փոխանցմամբ՝ ժողովրդին այսօր ահաբեկելը շատ դժվար է, դանակն հասել է ոսկորին, այլեւս ահաբեկման մեթոդները չեն աշխատում, իսկ այդ ոճը նոր չէ, որ իշխանությունը որդեգրել է եւ հիմա դա իրականցնում է Վլադիմիր Գասպարյանի միջոցով: Հարցին, թե քառյակը Վլադիմիր Գասպարյանի սառը ցնցուղներից վախենում է, պատգամավորն այսպես պատասխանեց. «ՀԱԿ-ի մասով կարող եմ ասել, որ մենք այնպիսի փորձություններով եւ բարդ ճանապարհներով ենք անցել, որ մեզ վախեցնել հնարավոր չէ, իսկ քառյակի մյուս ուժերը վկան են եղել այդ ճանապարհին եւ երբ ասում ենք մենք, դա տարածվում է նաեւ նրանց վրա: Եթե փողոցով քայլելիս  վախեցած դեմքեր չեք տեսնում, ուրեմն իմացեք, որ բացարձակ չի ազդում, առավել եւս քաղաքականացված հատվածի վրա»:

Նշենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, թե  թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ