Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Թուոմիոյան հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ուղղված Եվրամիության պատժամիջոցները կարող են ազդել Իսրայելի նկատմամբ քաղաքականության վրա, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Haaretz-ին:
Նա հայտարարել է, որ մինչ օրս Պաղեստինի հետ խաղաղության ձեռքբերման համար ԵՄ-ն Իսրայելին «քաղցրաբլիթ» էր առաջարկում, սակայն այժմ կարող է օգտվել «մտրակից»:
Թումիոյան հստակեցրել է, որ Ուկրաինայի իրավիճակը համադրելի է «օկուպացված» պաղեստինյան տարածքների հետ, ուստի արդիական է նաեւ Իսրայելի դեմ պատժամիջոցների հարցը:
Նախարարը նշել է, որ ԵՄ-ն ակտիվորեն կազդի բանակցային գործընթացների վրա, ինչպես նաեւ ճանաչել է ԱՄՆ-ի կարեւոր դերը: