News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժամկետային զինծառայող  Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբանը դիմել է Վերաքննիչ դատարան, բողոքը կքննվի սեպտեմբերի 19-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Խաչատրյանի փաստաբանը՝ Երեմ Սարգսյանը:

«Ընթացքը ցույց կտա, այսօր դժվար է պետական մարմինների վրա հույս դնել, այս գործով երեւաց, թե դատաքննությունը ինչ նպատակ էր հետապնդում: Չի բացառվում, որ վերաքննիչ դատարանի դատավորները ուժ գտնեն եւ օբյեկտիվ քննություն իրականցնեն, ավելի արդար որոշում կայացնեն»,-ասաց Երեմ Սարգսյանը:

Փաստաբանն ասաց, որ Վերաքննիչ դտարանից պահանջում են Դավիթ Խաչատրյանի արարքի վերաորակում, այսինքն՝  մեղադրանքի առաջադրում Քրեական  օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկների, նյութերի հետ վարվելու կանոններ խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս եւ  առաջացրել է մարդու մահ):

Ինչ վերաբերում է Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակին, ում վիրահատել էին սեպտեմբերի 1-ին, փաստաբանն ասաց, որ կարերն արդեն քանդել են, բայց այժմ նա նյարդային խնդիրներ ունի, գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում» եւ դրա ուղղությամբ բուժում է ստանում:

Նշենք, որ Դավիթ Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի կիստա, նաեւ սրտի աշխատանքի անբավարարություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Դավիթ Խաչատրյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման։ Դավիթը ամբողջ դատավարության ընթացքում պնդել է, որ պատահաբար է կրակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ