News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայի բորսայի բաց աճուրդում սեպտեմբերի 15-ին դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ պտմության մեջ առաջին անգամ հատել է  38 ռուբլու շեմը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նախորդ օրվա համեմատ, դոլարի փոխարժեքը աճել է 24 կոպեկով եւ կազմել 38,02 ռուբլի: Միաժամանակ ռուբլին նվազել է նաեւ եվրոյի նկատմամբ: Եվրոյի փոխարժեքն աճել է 25 կոպեկով եւ կազմել 49,20 ռուբլի:

Ռուսական ռուբլու թուլացման պատճառը Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից սեպտեմբերի 12-ին կիրառած պատժամիջոցներն են: Պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի պաշտպանական եւ նավթային ոլորտներին, ինչպես նաեւ ռուսական մի շարք բանկերին, ներառյալ` Սբերբանկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ