News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բելառուսն ամեն ինչ անում է, որպեսզի հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին վավերացվի ԵՏՄ-ին Հայաստանի միացման մասին նախագիծը: Այդ մասին NEWS.am-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներին հայտարարեց Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին:

Նրա խոսքով` ենթադրվում է, որ հենց Մինսկում կհայտարարվի ԵՏՄ-ին Հայաստանի միացման մասին: «Այժմ պայմանագրի նախագիծը Մինսկում օրենսդրական ընթացակարգեր եւ փորձաքննություն է անցնում: Մոտ ժամանակներս այն կտրամադրվի Նախարարների խորհրդին, վերջինս էլ կներկայացնի խորհրդարանին` վավերացման», - նշել է Վիկտոր Գումինսկին:

Անդրադառնալով պայմանագրի վավերացման ժամանակային շրջանակներին` բելառուսական խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակը ընդգծել է, որ Բելառուսի Ազգային ժողովը նպատակ ունի եւ բոլոր քայլերը ձեռնարկվում են, որպեսզի նստաշրջանի սկզբին նախագիծը Նախարարների խորհրդի կողմից ներկայացվի Ներկայացուցիչների պալատին, եւ վերջինս էլ վավերացնի այն: Վիկտոր Գումանսկում խոսքով` Ներկայացուցիչների պալատի նստաշրջանը մեկնարկում է հոկտեմբերի 2-ին: «Մենք միշտ կողմ ենք եղել ինտեգրացիոն գործընթացներին. Հայաստանը եւ ՀԱՊԿ, եւ ԱՊՀ անդամ է, եւ մենք միայն կողմ ենք այս միությունում եւս միասին լինելուն: Հայաստանը նման ցանկություն ունի, ցանկություն ունի նաեւ Բելառուսը, եւ անկասկած, մենք կողմ ենք այս ինտեգրացիոն գործընթացի խորացմանը», - ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցության շուրջ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ առկա հակասություններին, Գումինսկին նկատեց. «Ես գիտեմ, որ կան որոշակի պահեր, որոնց շուրջ աշխատանքներ են տարվում, առաջին հերթին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Ես պարզապես համոզված եմ, որ կգտնվի բոլոր գոյություն ունեցող խոչընդոտների վերացման ընդունելի տարբերակը»:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման մասին պայմանագրի վերջնական տարբերակը ուղարկված է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարություններ: Չորս երկրներից յուրաքանչյուրում ընթանում են ներպետական ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են ԵՏՄ-ի մասին 2014թ. մայիսի 29-ին կնքված Պայմանագրին Հայաստանի միացման մասին պայմանագիրը ստորագրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ