News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն օրերս այցելել է ազատագրված Քարվաճառի շրջանի Նոր Էրքեջ գյուղ եւ հանդիպել ադրբեջանցի դիվերսանտների կողմից դաժանաբար սպանված 16-ամյա Սմբատ Ցականյանի ծնողներին: Վարչապետը հայտնել է, որ շուտով սկսվի դատավարությունը, որը հրապարակային է լինելու:

«Թե ինչ է եղել Սմբատ Ցականյանի հետ եւ ինչ փուլում է գործը, մեզ նորություններ չեն հայտնում, բայց վարչապետն ասաց, որ շուտով Ստեփանակերտում սկսվի դատավարությունը, որից բոլորս անհամբերությամբ ենք սպասում: Ամեն դեպքում, Ցականյանների ընտանիքը մշտապես իշխանությունների ուշադրության կենտրոնում է: Վարչապետն անձամբ ինձ հանձնարարել է, որ եթե ընտանիքը խնդիր ունենա, անպայման դիմենք նրանց»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր Էրքեջ համայնքի ղեկավար Արա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ընտանիքը սպասում է դատավարության մեկնարկին՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչպես են սպանել 16-ամյա երիտասարդին:

Նշենք, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանությունը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը: 

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառի 17-ամյա մի բնակչի են գերեվարել, որին մի քանի օր շարունակ հարազատները գտնել չէին կարողանում: Հուլիսի 15-ին տղայի դին հայտնաբերել են, իսկ մեկ օր անց էլ հուղարկավորել նրան փակ դագաղով, հարազատներին թույլ չեն տվել նույնիսկ դիակը տեսնել: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ