News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը համարում է, որ օտարերկրյա գործընկերները պատժամջոցների միջոցով ստուգում են Ռուսաստանի ամրությունը: Նրա կարծիքով՝ հասարակ լուծումների գայթակղությանը չպետք է տրվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Երբ մեր մի շարք գործընկերներ, եթե նրանց կարելի է այդպես կոչել, կամ հարեւաններ պատժամիջոցներով ու տարբեր տեսակի սպառնալիքներով ստուգում են Ռուսաստանի ամրությունը: Շատ կարեւոր է չտրվել, այսպես կոչված, հասարակ լուծումների գայթակղությանը եւ շարունակել զարգացնել ժողովրդավարական գործընթացները մեր հասարակությունում ու պետությունում»,-ասել է Մեդվեդեւը «Մեդիաֆորումի» ժամանակ:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատիվիենկոն հայտարարել էր, որ ԵՄ-ի եւ ԱՄն-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները չեն մնա առանց պատասխանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ