News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանը դուրս կգա համատեղ պաշտպանության նպատակներով ստեղծված Վիշեգրադյան խմբից, (Հունգարիա, Լեհաստան, Սլովկիա եւ Չեխիա) հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի կայքին:

Սեպտեմբերի 15-ին կկայանա V4-ի հանդիպումը, որտեղ կքննարկվի հակաօդային պաշտպանության շարժական համակարգի ներդնումը, սակայն Լեհաստանը պատրաստ է հրաժարվել բանակցություններին մասնակցությունից մի քանի պատճառներով: Առաջինը, Լեհաստանի ռազմական բյուջեն շատ ավելին է, քան մնացած երեք երկրներում, երկրորդ՝ Վ արշավան դժգոհ է, որ Բրատիսլավան եւ Պրահան քննադատում են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները: Բացի այդ, Լեհաստանը իր ռազմական եւ պաշտպանական արդյունաբերության արդիականացման ծրագրեր ունի:

Եթե Վարշավան հրաժարվի հակաօդային պաշտպանության նոր համակարգի նախագծի մասնակցությունից, այն կարող է ընդհանրապես չգործարկվել, քանի որ նախագծի մշակման ծախսերը երեք երկրների համար զգալիորեն կավելանան: Միեւնույն ժամանակ, Լեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ երկիրը դեռ նախագծից դուրս գալու որոշում չի ընդունել եւ հարցի քննարկումը շարունակվում է:

Վիշեգրադյան խումբը ստեղծվել է 1991թ. փետրվարին՝ եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին կից՝ անդամ-երկրների (Լեհաստանի, Հունգարիայի, Չեխոսլովակիա) փոխօգնության նպատակով: 1993թ. Չեխոսլովակիայի մասնատումից հետո «եռյակը» վերածվեց «քառյակի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ