News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, երկու տուժածներ հոսպիտալացվել են, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Սվերդլովսկի շրջանի տեղեկատվական-տուրիստական կենտրոնի ղեկավար Վադիմ Վիներին:

«Երկու զբոսաշրջիներ լուրջ վնասվածքներ են ստացել եւ այժմ գտնվում են հիվանդանոցում: Պատահարի մանրամասները հստակեցվում են», - հաղորդել է աղբյուրը:

Եկատերինբուրգի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը սեպտեմբերի 15-ի առավոտյան շրջվել է առողջարանային գոտուց Անթալիայի օդանավակայան տանող ճանապարհին: Ավտոբուսում 11 մարդ է գտնվել:

Տուժածները տատ եւ թոռնուհի են: Առաջինի մոտ անրակի կոտրվածք է հայտնաբերվել, մյուսի մոտ՝ գանգուղեղային վնասվածք: Եկատերինբուրգ վերադառնալուց հետո եւս երկու զբոսաշրջիկներ դիմել են բժշկական օգնության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ