News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ բնապահպանները բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարանին, որ առանձնատների վերածված անտառների տարածքները վերադարձվեն բնակչությանը, սակայն ապարդյուն. հայ պաշտոնյաները շարունակում են շինարարություն իրականացնել՝ հատելով ծառերը: Այս փաստի վերաբերյալ այսօր՝ սեպտեմբերի 15-ին, իր մտահոգությունը հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Մոնումենտից մինչեւ Սարի թաղ բոլոր անտառները վերացրել են, հիմա միայն վիլլաներ կան: Բազմիցս դիմել ենք քաղաքապետարանին, նույնիսկ օլիգարխներին ենք դիմել, որ բարի կամք դրսեւորեն եւ անտառները վերադարձնեն ժողովրդին: Քաղաքապետը, վարչապետը եւ ուրիշ շատ պաշտոնյաներ այնտեղ տներ են սարքել»,- ասաց նա:

Բնապահպանի կարծիքով՝ Հայաստանը մնացել է առանց բնության, իսկ գլխավոր խնդիրն այն է, որ ամբողջ երկիրը վերածվել է աղբանոցների եւ շենքերի:

«Ամբողջ Հայաստանն ուղղակի աղբի մեջ կորած է: Սա ցուցանիշ է, թե ինչպես է բնակչությունն ու իշխանությունները վերաբերվում բնությանը: Հույս ունենք, որ այն շուտով կլուծվի: Բացի դրանից՝ բնության համար ազատ տեղ չկա. Որ կողմ նայում ես, շինարարություն է ընթանում, որ պողոտայով մտնում ես, շինարարություն է կատարվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ