Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով Արեւմուտքը վնասում է իրեն: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՌԴ պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա կարծիքով՝ Արեւմուտքի նման քաղաքականությունը Ռուսաստանին ավելի ինքնուրույն է դարձնում:
«Արեւմուտքը վնասում է իրեն՝ դրդելով մեզ առանձին գոյատեւման: Պատժամիջոցների իր ռիսկային քաղաքականությամբ նա Ռուսաստանն ավելի ինքնուրույն է դարձնում»,-գրել է Պուշկովը: