News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չի լինում այնպես, որ մի կողմից Վլադիմիր Գասպարյանը հայտարարում է, թե առնչություն չի ունեցել Մարտի 1-ին, մյուս կողմից էլ հաստատում է, որ հանձնարարություն էր ստացել Կառավարության շենքը պահպանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Մարտի 1-ի գործով «փաստահավաք խմբի» նախկին անդամ« ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարություններին:

Նա նշեց, որ  քննչական խումբը տեղեկատվություն ուներ, որ զինվորական ոստիկանությունը ծառայություն տանում է Կառավարության շենքի մոտ, որովհետեւ այնտեղ տեղակայված են եղել իրենց տեխնիկական միջոցները, որը, իրենց կարծիքով, եղել է անթույլատրելի եւ նշանակում է, որ զինված ուժերի որոշակի մասնակցությունն է եղել  մարտիմեկյան դեպքերին:

«Մենք որոշակի ուսումնասիրություններ ունեինք արած, թե ինչ ընթացք  է ստացել հետագայում նախաքննական մարմնի կողմից, դժվարանում եմ ասել, որովհետեւ փաստահավաք խումբը չհասցրեց ավարտել ձեռքի տակ եղած  տեղեկատվությունը: Եթե Վլադիմիր Գասպարյանն էլ է հաստատում, իսկ դա չհաստատել  հնարավոր չէ, որովհետեւ դա ֆիքսված է թե տեսախցիկներով, թե առանձին նյութերով, բնականաբար նախաքննական մարմինը դրանից ելնելով՝ պետք է ուսումնասիրի 0038 հրամանի առկայությունն ու դրա հետեւանքները, այդ հրամանի խնդիրն է որ պետք է լուծում ստանա: Պաշտպանության նախարարը հրաման էր ստորագրել, որը ապացուցում է զինված ուժերի մասնակցությունը մարտի 1-ի դեպքերին, իսկ ռազմական ոստիկանությունը զինված ուժերի ստորաբաժանումն է»,-ասաց փաստահավաք խմբի նախկին անդամը:

Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի հարցաքննությանը, ապա Անդրանիկ Քոչարյանը դա համարում է նախաքննական մարմնի խնդիրը, «իրենք պետք է գործողություններ իրականացնեն, որի մասին տեւական ժամանակ է՝ հասարակությունը տեղեկություն չունի՝ նախաքննական մարմին կա, թե չկա, ղեկավարը փոխվել է, թե ոչ, ընդհանրապես մարտի 1-ի թեման ինչ վիճակում է».«Խնդիրը նախաքննական մարմնի գործողությունների մեջ է, որը այս պահին ըստ էության գոյություն չունի, իսկ եթե գոյություն չունի այդ մարմինը եւ ղեկավարը չկա, ի՞նչ հարցաքննեն նրան: Եթե մի բան գաղտնի են պահում, նշանակում է՝ այդ ղեկավարը գոյություն չունի իրականում: Մարտի 1-ին առնչություն ունեցել են բոլոր պետական կառույցները, ուրիշ բան՝ նրանք գործել են իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակում, թե ոչ Զինված ուժերի մասնակցությունը վիճահարուց հարց է, որը խոսում է այն մասին, որ նրանք իրավունք չունեին մասնակցել մարտիմեկյան դեպքերին»:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը ասել էր հետեւյալը.«Ես որպես էն ժամանակ ռազմական ոստիկանության պետ, հիմա որպես ոստիկանության պետ, ուղղակի չեմ զբաղվել այդ գործով: Մարտի մեկին իմ մասնակցությունը եղել է այնքանով, որ ռազմական ոստիկանությունը կառավարության շենքի պահպանությունն է վերցրել իր վրա, եւ ես օպերատիվ խմբով արդեն դեպքի վայրից հետո տեղազննություններին մասնակցել ենք նույնպես: Քննության ընթացքի հետ ես ուղղակի ծանոթ չեմ, եւ կարծում եմ՝ այնքան ծեծված թեմա է. ես ինչ էլ ասելու լինեմ, ասելու եմ այն, ինչ որ կան լրատվամիջոցներում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ