Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.10-ին, մի քաղաքացի ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ կամավոր հանձնել մեկփողանի հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի եւ 7.62 մմ տրամաչափի 135 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: