Երեւան-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին, սեպտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին, իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի տաքսի ավտոմեքենան եւ «Յավա» մակնիշի, առանց պետհամարանիշի մոտոցիկլետը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով մոտոցիկլետի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: