News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գիտնականները հաշվարկել են, թե որ մասնագիտության ներկայացուցիչներն են ամենից շատ սուրճ խմում: Պարզվում է՝ առաջին տեղում լրագրողներն ու մամուլի ոլորտի այլ աշխատակիցներն են: Սա է ցույց տվել 10000 բրիտանացիների շրջանում անցկացված հարցումը, հայտնում է  Meddaily-ն՝ վկայակոչելով  The Dayton Daily News-ը:

Պատասխանողների 85%-ն օրական խմում է առնվազն 3 գավաթ սուրճ:  Եվ դա զարմանալի չէ, քանի որ ըստ 2013 թ. ուսումնասիրության՝ թերթի թղթակցի աշխատանքը ամենաանշնորհակալն է` ցածր աշխատավարձի եւ բարձր սթրեսի պատճառով:

Իսկ ահա 2012 թ. ուսումնասիրությունը պարզել է հետեւյալը. 4100 հարցված ամերիկացիներից ամենաշատը սուրճ խմել են առաքիչները: Լրագրողները հայտնվել են միայն վեցերորդ տեղում:  Աշխատող ամերիկացիների 34%-ն առանց սուրճ չեն կարողացել արդյունավետ աշխատել: Բրիտանիայի համար վիճակագրությունը հավասար է 70%-ի:

Ընդհանուր առմամբ, ըստ համաշխարհային ուսումնասիրության տվյալների, ամենաշատ սուրճ օգտագործում են Նիդեռլանդներում (օրական 2,5 բաժակ): ԱՄՆ-ն 16-րդ տեղում է: Բժիշկները հիշեցնում են. օրական չորս գավաթից ավելի սուրճ չի կարելի խմել: Չնայած սուրճը դրական կողմեր էլ ունի:  Այն նվազեցնում է քաղցկեղի մի քանի տեսակների հավանականությունը, Ալցհեյմերի հիվանդությունը եւ շաքարախտի 2 տեսակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ