News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանում է Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան հանձնախմբի հերթական ժողովը, որին մասնակցում է նաեւ ՀՅԴ-ն:

Ժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի եւ Հունգարիայի կուսակցություններից։ Ներկա է նաեւ Ընկերվար Միջազգայնականի գլխավոր քարտուղար Լուիս Այալան։

Ժողովի մասնակից ՀՅԴ պատվիրակության կազմում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով համանախագահում է նիստը,  եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Ժողովի մյուս համանախագահն է Ալեքսանդրա Դոբոլին (Հունգարիա):

Ժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել Ղազախստանի Համազգային Ընկերվար Ժողովրդավար կուսակցության ղեկավար Ժարմախան Տույաքբայը (Zharmakhan Tuyakbay)։

Ժողովի առաջին օրակարգը վերաբերվում է տարածաշրջանում հակամարտություններին եւ խաղաղության որոնման ճիգերին։ Գլխավոր թեման Ուկրաինայում իրադարձություններն են։ Ելույթ են ունեցել Ուկրաինայի Ընկերվար Ժողովրդավար, «Արդար Ռուսաստան», ՀՅԴ (Արմեն Ռուստամյան) եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչները։

Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական եւ աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է։ Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից ավելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ։

ԱՊՀ երկրների կուսակցություններից ՀՅԴ-ն լիիրավ անդամի կարգավիճակ ունեցող առաջին կուսակցությունն է։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը փոխնախագահ է, իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան երկրների հանձնախմբի համանախագահ։ ՀՅԴ համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միության (IUSY)։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ