News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօրվա դրույթյաբ գերակա խնդիր է Ւրաքի հայ համայնքի ներկայացուցիչների անվտանգության խնդրի լուծումը, քանի որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Իրաքում դեռ երկար ժամանակ խաղաղություն չի հաստատվի: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ նույնը կարելի է ասել սիրիահայ համայնքի մասին, որ 3,5 տարվա ընթացքում մոտ կրկնակի անգամ կրճատվել է: «Երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Իրանի զինված իսլամիստները պատերազմում են ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում: Սա նշանակում է, որ մի օր կվերադառնան իրենց տները, եթե իհարկե, նրանց հաջողվի հասնել իրենց նպատակներին, իսկ դա, ամանայն հավանականությամբ, այդպես էլ կլինի: Լեռնային Ղարաբաղը այդ իսլամիստների համար կարող դառնալ ռազմական գործողությունների նոր գոտի», - նշեց Արմեն Պետրոսյանը: Նա հստակեցրեց, որ եթե ադրբեջանական իշխանությունների հրահրումների հետեւանքով պատերազմ սկսվի, բնականաբար, չի բացառվում, որ նշված իսլամիստները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ