News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում սեպտեմբերի 14-ին ինքնասպանություն գործած 57-ամյա տղամարդը կնոջ մահվանից հետո մեկուսացած եւ չէր շփվում համագյուղացիների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թաթուլի գյուղապետ Ալբերտ Հարոյանը:

Նա նշեց, որ տղամարդը զբաղվում էր գյուղտանտեսությամբ, ապրում էին սովորական գյուղացու ապրելակերպով: Ինքնասպանություն գործելուց առաջ նա երկտող էր թողել, որում երեխաներին կոչ էր արել հաշտ-համերաշխ ապրել: «Կնոջ մահից հետո դուրս ու ներս շատ քիչ էր անում, զանգում էինք, թե ինչի չես գալիս, անընդհատ տանն էր, չէր շփվում, գյուղամեջ չէր իջնում: Մի երկու անգամ հեռախոսով խոսել ենք, թե ինչի՞ չես գալիս գյուղամեջ, ի՞նչ ա եղել, այ ախպեր ջան, ինքն էլ թե՝ հավես չունեմ»,-ասաց Ալբերտ Հարոյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդեց NEWS.am-ը,  Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում սեպտեմբերի 14-ին ինքնասպանություն է գործել 57-ամյա տղամարդը։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նրան հայտնաբերել են ընտանիքի անդամները իր տան երկրորդ հարկում՝ ջահից պարանով կախված: Համագյուղացիները պատմեցին, որ տղամարդը հոգեպես առողջ էր, աշխատում էր, ուներ 3 չափահաս երեխա,  կինը տարիներ առաջ էր մահացել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ