News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքն առաջինն էր, որ աղաղակեց Հայոց Ցեղասպանության մասին եւ հայ եւ թուրք ժողովուրդներին սովորեցրեց հասկանալ միմյանց: Ստամբուլահայ հայտնի հասարակական գործիչ, լրագրող, հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքն այսօր կդառնար 60 տարեկան,  նրա գործընկեր, պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը NEWS.am-ի հետ զրույցում խոսել է Դինքի մասին՝ որպես անձ, հասարակական գործիչ եւ խմբագիր:

Պարոն Էստուկյան, այսօր Հրանտ Դինքը կդառնար 60 տարեկան: Ապրելով եւ գործելով Թուրքիայում՝ նա անընդհատ բարձրաձայնում էր Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Արդյո՞ք նրա կատարած աշխատանքը գնահատվեց:

Որպես հասարակական գործիչ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ Հրանտ Դինքին նահատակությունից հետո սկսեցին հասկանալ եւ գնահատել: Հրանտ Դինքը միշտ էլ խոսք էր հղում թուրք եւ հայ ժողովրդին, սակայն այդ խոսքը երբեք այնքան լավ չէր գնահատված, քան 2007թ.-ից հետո: Նա երկու երկների ժողովուրդներին սովորեցրեց հասկանալ միմյանց. Հայաստանում եւ Թուրքիայում ծանր կարծրատիպեր կային միմյանց նկատմամբ, Դինքը նրանց ստիպեց հասկանալ եւ ընդունել, որ ժողովուրդն ուրիշ է, իշխանությունը՝ ուրիշ: Հրանտը Թուրքիայի բարեկամն էր, բայց միեւնույն ժամանակ Ցեղասպանության պահանջատերն էր: Նախկինում Թուրքիայի հայությունը նախընտրում էր զուսպ լինել, իսկ Հրանտն առաջինն էր, որ խոսեց Ցեղասպանության, պահանջատիրության մասին:

Հրանտ Դինքը մեծացել է որբանոցներում՝ առանց ծնողական խնամքի: Ինչքանո՞վ էր այս փաստն անդրադարձել նրա անձնային որակների վրա:

Ճիշտ եք, Հրանտը, պայմաններից ելնելով, որբ էր մեծացել, մանկությունը որբանոցներում էր անցել, այդ պատճառով մինչեւ կյանքի վերջ՝ օգնեց թույլերին, տկարներին, իրենից փոքրերին, Հրանտը բոլորին էր պաշտպանում:

Պարոն Էստուկյան, իսկ ինչպիսի՞ն էր Հրանտ Դինքն աշխատավայրում, ի՞նչ հարաբերություններ ուներ իր աշխատողների հետ:

Խմբագիր Հրանտ Դինքի մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ այն փաստին, որ իր շնորհիվ հենց «Ակոս»-ի շենքում բացվեց դպրոց, որտեղ առայսօր երեխաներ են սովորում: Սա եզակի թերթ է, որտեղ դպրոց էլ է գործում: Հրանտը շինիչ մարդ էր, երբեք չէր ուզում որեւէ մեկին վիրավորվել, մարդկանց համոզում էր եւ իր ուզած արդյունքները ստանում, համառորեն պնդում էր եւ հաջողության հասնում: Անհնար էր չմտերմանալ նրա հետ, մտերմություն ստեղծող մարդ էր:

Ամեն տարի, «Ակոս»-ը հենց այսօր մրցանակներ է հանձնում մարդու իրավունքների համար պայքարող մարդկանց: Ի՞նչ եք պատրաստվում այսօր անել:

Ինչպես միշտ այսօր էլ երեկոյան դահլիճում հատուկ միջոցառում ունենք որի ժամանակ էլ կպարգեւատրենք հատուկ մարդկանց: Բացի դրանից՝ երաժշտական ծրագիր է լինելու, հատուկ հյուրեր ունենք:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է «Ակոս» խմբագրության դիմաց 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայում տեղի ունեցած բազմաթիվ ամոթալի դատական գործերից մեկն է: Սպանության գործով անչափահասների համար նախատեսված դատարանում 25 տարվա ազատազրկման դատապարտվեց Օգյուն Սամասթը, որը որոշակի արտոնություններից օգտվելով` կարող է 10 տարի անց հայտնվել ազատության մեջ: Մյուս ազատազրկման դատապարտվածը Յասին Հայալն է, ում դատարանը ցմահ է տվել: Թեեւ դատավարության ժամանակ մի շարք սկանդալային վկայություններ եղան, որոնք ապացուցում էին, որ Դինքի սպանության մասին նախօրոք տեղյակ են եղել ոստիկանությունն ու ժանդարմերիան, սակայն ոչ ոք լուրջ պատիժ չկրեց դրա համար: Ավելին, Դինքին սպանած Օգյուն Սամասթի հետ Թուրքիայի դրոշով նկարված թուրք ոստիկանի պաշտոնը բարձրացվեց:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ