Երեւանի «Անի Պլազա» հյուրանոցում սեպտեմբերի 14-ին կախված վիճակում տղամարդու դիակ է հայտնաբերվել:
NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ մահացածը 42-ամյա Վարդգես Օրգուսյանն է: