News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերահսկիչ պալատի նախագահի առաջին տեղակալ, ծագումով գորիսեցի Լեւոն Յոլյանը կտրականապես հերքում է իր՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Լեւոն Յոլյանը:

«Բացարձակ, չէր էլ կարող նման բան լիներ, ի՞նչ վատ պաշտոն ունեմ, նման խնդիր բացարձակ չկա, օրակարգային հարց չէ ու չի էլ քննարկվել»:

Նշենք, որ Սյունիքի մարզպետի պաշտոնը թափուր է մնացել Վահե Հակոբյանի Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար նշանակվելուց հետո: Լրատվամիջոցներում հավանական թեկնածուների մի շարք անուններ են շրջանառվում, իսկ ամենից քննարկվողը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունն է, ում մարզպետ նշանակելու համար Սյունիքում մեկնարկել է ստորագրահավաք:

Տպել
Ամենաշատ