News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Տաշքենդում կայացած Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն, գյումրեցի Արթուր Ալեքսանյանին Գյումրիում այսօր՝ սեպտեմբերի 15-ին. դիմավորեցին ինչպես իսկական հերոսի։ 

Հարյուրավոր գյումրեցիներ «Ճերմակ արջին» դիմավորեցին նախ «Շիրակ» օդանավակայանում, ապա ֆայտոնով պտտեցրին քաղաքով մեկ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Գյումրին ցնծության մեջ է։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ Արթուր Ալեքսանյանը նախ մտել է  Ս. Աստվածածին եկեղեցի, ապա միացել կենտրոնական հրապարակում հաղթանակը տոնող համաքաղաքացիներին։

«Մեր քաղաքը սպորտը սիրող քաղաք է, եւ Գյումրին միշտ իմ թիկունքին է եղել։ Յուրաքանչյուր մրցման գնում եմ միայն հաղթելու, փառք Աստծո, ստացվեց այս աշխարհի առաջնությանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանը։

Նրա պատվին քաղաքապետարանի մուտքի մոտ հսկայական ճերմակ արջ էին կանգնեցրել։

Հիշեցնենք, որ սա Եվրոպայի եռակի չեմպիոն, 22-ամյա Արթուր Ալեքսանյանի առաջին հաղթանակն էր աշխարհի առաջնությունում։ Հաղթական գոտեմարտից անմիջապես հետո լրատվամիջոցների հետ զրույցում Արթուր Ալեքսանյանը հայտարարել է, որ իր երազանքն այժմ Օլիմպիական  ոսկին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ