News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Սիմփսոնները» մուլտսերիալի այգեպան Վիլլին, որը, ըստ սցենարիստների մտահղացման, շոտլանդացի է, կողմ է Մեծ Բրիտանիայի այդ հատվածի անջատմանը:

YouTube-ի իր տեսաուղերձում նա իրեն առաջարկել է որպես երկրի նոր ղեկավարի թեկնածու:

Մուլտհերոսը նշում է, որ անկախության վերաբերյալ  բանավեճերը «Հայլենդի ավանդույթների ազատասեր ժառանգների եւ բրիտանացիների կրկնակոշիկների տակ սողալու սիրահարների պայքար» են ներկայացնում: Վիլին թվարկել է անկախ Շոտլանդիայի արժանիքները, եւ մասնավորապես` նավթարդյունահանումը Հյուսիսային ծովում եւ վիսկիի արտադրությունը, փոխանցում է «Ռոսբալտը»` վկայակոչելով The Daily Mail-ը:

Այգեգործը Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդին «անվտանգ թեկնածու» է համարում, որին չի կարելի  անվանել «Ուիլյամ Ուոլեսի գործի շարունակող (Շոտլանդիայի ազգային հերոս,  XIII դարի ասպետ եւ հրամանատար, Անգլիայից անկախանալու պատերազմում շոտլանդացիների առաջնորդը) եւ Էնդի Մարեյա» (27-ամյա բրիտանացի թենիսիստ, որը թենիսի աշխարհի առաջնության երկրորդ չեմպիոնն է` ծնված Շոտլանդիայում):

«Վիլին չի խոնարհվի համշխարհային առաջնորդների առաջ, քանի որ գաղափար չունեմ` ովքեր են նրանք: Ես իմ կյանքի մեծ մասը ապրել եմ ԱՄՆ-ում, բոլորից լավ գիտեմ, թե ինչպես չպետք է կառավարել երկիրը», — հայտարարել է նա բոցաշունչ ճառի շարունակությունում:

Տեսահոլովակի վերջում Վիլին ցույց է տալիս կրծքի  դաջվածքը` Aye or Die! — «Այո» (անկախությանը) կամ մահ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ