News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին զբոսաշրջության նպատակով Հայաստան են սկսել գալ նաեւ Թուրքիայի քաղաքացիներ: NEWS.am-ը ներկայացնում է օրեր առաջ Հայաստան այցելած թուրք զբոսաշրջիկ 39-ամյա Այշե Oզթուրքի տպավորությունները:

Հայաստանի մասին շատ էր մի պատմում Եվրոպայում ապրող մի հայ, ում հետ ծանոթացել էի հենց Եվրոպայում: Իմանալով Հայաստան մեկնող խմբի մասին, առանց երկմտել միացա:

Սահմանին արդեն տպավորությունը դրական էր, մեզ շատ բարեկամաբար ընդունեցին հայ մաքսավորները եւ բարի գալուստ ասացին թուրքերենով: Քանդած ճանապարհներով մոտ 40 րոպե անցնելուց հետո հասանք Գյումրի: Բավականին ծանոթ էր ամեն ինչ թվում, քանի որ նախօրեին մենք եղել էինք Կարսում եւ նույն ճարտարապետությունն էր իշխում այնտեղ: Բայց Գյումրիի փողոցներ արդեն երեկոյան 7-ին դատարկ էին եւ կարծես հատուկ պարետային ժամ լիներ ու ոչ-ոք իրավունք չուներ տնից դուրս գալու:

Երբ մտանք Երեւան, արդեն մութ էր, սակայն լուսավոր փողոցները մեզ ստիպեցին աշխուժանալ: Ինտերնետով մեր ընտրած հյուրանոցը բավական լավն էր, այն նաեւ շատ մոտ էր Երեւանի գլխավոր հրապարակին՝ Հանրապետության հրապարակին: Թեեւ հոգնած էինք, բայց չդիմացանք այս գեղեցիկ ու լույսերի մեջ կորած քաղաքը տեսնելու գայթակղությանը: Խմբի կեսը դուրս եկավ զբոսնելու: Բոլորս հիացած էինք հրապարակի երգող շատրվաններով: Նկատեցինք, որ բավականին շատ զբոսաշրջիկներ կան մեր շուրջը եւ բոլորը իրենց ֆոտոխցիկներով ու հեռախոսներով նկարահանում են այդ գեղեցկությունը:

Բայց բախտներս չբերեց հայկական ուտեստ փորձելու հարցում: Մի ռեստորան մտանք եւ բացատրեցինք, որ հայկական ճաշատեսակ ենք ուզում, բայց մեզ առաջարկում էին թուրքական անուններով թուրքական ճաշատեսակներ՝ սկսած քյուֆթայից մինչեւ քյաբաբ:

Հաջորդ օրը սկսվեց մեր պատմամշակույթային այցերը, որոնք մեզ կրկին հիասթափեցրին: Մեզ մի եկեղեցուց մյուս եկեղեցին էին տանում: Հասկացանք Էջմիածինը բոլոր հայերի հոգեւոր կենտրոնն էի, բայց դրանից հետո մեզ տարան Սուրբ Գայանե եկեղեցի, որից հետո կիսավեր Զվարթնոց տաճար, իսկ հաջորդ օրը գնացինք Խոր Վիրապ, որից հետո տարան Նորավանք: Այո, գեղեցիկ կառույցներ են, բայց չէի սպասում, որ Հայաստանում տեսարժան վայրերը միայն եկեղեցիներն են: Նույնն է թե Թուրքիա եկողին տանենք միայն մզկիթներ ցույց տանք: Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետները հայերն են եղել, որոնց կառուցած շենքերը, զորամասերը, կամուրջները դեռեւս կանգուն են, իսկ Հայաստանում նման գեղեցիկ շենքեր, ինչպիսին Ստամբուլում հայերի կողմից կառուցած շենքերն են, չտեսանք բացառությամբ Հանրապետության հրապարակի շուրջ մի քանի գեղեցիկ շենքերը:

Հայերի մասին կարծիքս շատ փոխվեց: Մեր խումբը գրեթե բոլորը զարմացած էին՝ տեսնել նման հյուրընկալ ու ուրախ ժողովուրդ: Հայերի մոտ ոչինչ չէր փոխում, երբ իմանում էին, որ թուրք ենք: Ամեն տեղ էլ լավ էին դիմավորում, սակայն ինձ անձամբ խիստ ցավ էր պատճառում, երբ հայերը կսկիծով պատմում էին, որ իրենց արմատները Արեւելյան Անատոլիայից են (Արեմտյան Հայաստան) են, իսկ իրենց պապերին ու տատերին սպանել են թուրքերը: Ես զարմանում էի, որ այդքանից հետո իրենք թշնամություն չէին ցուցաբերում իմ հանդեպ, ինչը հայերի վեհության մասին է խոսում: Ես չգիտեի ինչ ասեի նման դեպքերում, միայն ափսոսանքով ասում էի, որ երանի չլինեին այդ դեպքերը, երանի չլինեին...:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ