Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին շրջաններին ռուսերեն կամ ցանկացած այլ լեզու օգտագործելու իրավունք է տվել: Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա Պրավդա»-ն՝ վկայակոչելով համախպատասխան օրինագիծը:
Այդ փաստաթղթով իրավունք է տրվում «հասարակական եւ մասնավոր կյանքում օգտագործել, սովորել ռուսերեն կամ ցանկացած այլ լեզու, ապահովել դրանց ազատ զարգացումն ու իրավահավասարությունը»:
Բացի այդ, Ուկրաինան երաշխավորում է աջակցել Դոնբասի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Ավելի վաղ Պորոշենկոն առաջարկել էր Դոնեցկի ու Լուգանսկի մարզերին երեք տարով հատուկ կառավարման իրավունք տրամադրել: