News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ի պաշտպանություն «Ծածկած շուկայի» ցույցերից մեկի ժամանակ  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սատարող անձանց կողմից «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի մեքենայի չորս անվադողերը ծակելու դեպքի առթիվ Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է քրեական գործ հարուցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանը:

Նա նշեց, որ ոստիկանության քննիչի թեթե ձեռքով շատ գաղտնի եւ մութ գործունեությամբ այդ քրեական գործը կարճել էին: Կարո Եղնուկյանը վիճարկել էր այդ որոշումը դատարանում, ու եթե առաջին ատյանը անփոփոխ էր թողել որոշումը, ապա Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել էր քրեական գործ հարուցել:

«Նախախորհրդարանի» անդամն ասաց, որ առաջին գործի քննության ողջ ընթացքում իրեն պատշաճ կերպով չեն ծանուցել, ինքը չի կարողացել ցուցմունք տա, այլապես եթե ցուցմունք տար, հնարավորություն չէին ունենալու այն կարճել, «բայց ոստիկանության նպատակը հենց գործը կարճելն է. այդ պատճառով նորմալ չէին ծանուցում»: Վերաքննիչ դատարանը արձանագրեց, որ խախտվել են Եղնուկյանի իրավունքները:

Նա նշեց, որ ինքը սեպտեմբերի 3-ից  մեկնել էր արտերկիր եւ նոր է վերադարձել, բայց, ունենալով նախկին տխուր փորձը, քննիչին զգուշացրել էր, որ երկրից բացակայելու է եւ փորձել էր լուծել ծանուցագիր ստանալու հարցը: Նոր քննիչը՝ Սասուն Ռաֆայելյանը, նրան հայտնել էր, թե անձամբ կբերի ծանուցագիրը, ինչը չէր արել: Իսկ այսօր արդեն Կարո Եղնուկյանը տեղեկացել է, որ իրեն բերման ենթարկելու ծանուցագիր է պատրաստել: «Ես տուժողն եմ, բայց տուժողին բերման ենթարկելու որոշումն են կայացրել, նորից նույն խաղերն են խաղում: Ես սեպտեմբերի 3-ից մի քանի օր առաջ գնացել էի ոստիկանության, որտեղ չեմ ստորագրել քրեական գործը բացելու փաստաթուղթը, քանի որ այնտեղ նորից նույն բաներն են գրված, չկա, թե ինչու է դատարանը այն հետ ուղարկել, իրենք պետք է ընդունեն, որ իմ իրավուքնները խախտվել են եւ ոչ պատշաճ ձեւով չեմ ծանուցվել, ես հնարավորություն չեմ ունեցել իմ իրավունքները պաշտպանելու»,-ասաց «Նախախորհրդարանի» անդամը:

Ինչ վերաբերում է այդ անձանց, ում դեմ քրեական գործ է հարուցվել, Կարո Եղնուկյանը նրա համարում է «Լֆիկի մանկլավիկներ»: «Ինձ համար պարզ է, որ սա Լֆիկի մանկլավիկներն են, իրենք իհարկե էնքան տղամարդ չեն, որ ասեն, որ իրենց Լֆիկն է ուղարկել, որ ես էլ լավ եմ արել, որ ձեր անվադողերը ծակել եմ»,-ասաց «Նախախորհրդարանի» անդամը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Ամենաշատ