News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական գորգերը ցուցադրվելու են Արեւելյան գորգերի միջազգային համաժողովի ընթացքում, որն անցկացվելու է Վիեննայում եւ Բուդապեշտում, սեպտեմբերի 15-21-ը:

Հայկական գորգերը գնահատողների հանրությունը (The Armenian Rugs Society) «Հայկական գորգերն ու տեքստիլը» խորագրով ցուցահանդես է կազմակերպել: Ցուցադրությունը, ինչպես նաեւ հայկական գորգերի եւ տեքստիլի թեմայով դասախոսությունը կայանալու են սեպտեմբերի 15-ին, Վիեննայում: Այս մասին գրում է «Jozan Magazine»-ը:

Ելույթ են ունենալու, մասնավորապես, Լորեն Առնոլդը, Արթուր Թելֆեյանը եւ Պերճ Աչդյանը: Վերջինը «Հայկական ձեռագործությունը» թեմայով փոքրիկ զեկույց է ներկայացնելու:

«Ես իմ հավաքածուից 20 ցուցանմուշ եմ ներկայացնելու: Այդ տեքստիլը շատ հազվագյուտ է, եւ քչերն են այն որեւէ տեղ տեսել»,- հայտարարել է Աչդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ