News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մաքսային միության երկրների հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 22.4%-ով կրճատվել է՝ կազմելով 10.7 մլրդ դոլար: Այս մասին տեղեկացրել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարարության վիճակագրական հանձնաժողովի ղեկավար Ալիխան Սմաիլովը:

Նրա խոսքով, դա հիմնականում կապված է ՄՄ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ միջառեւտրային ապրանքաշրջանառության նվազման հետ: Իսկ հատկապես Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի նվազման եւ, համապատասխանաբար, Ղազախստանից ապրանքների ներմուծման պահանջարկի նվազման հետ: Այս մասին գրում է «Նովոստի Ղազախստան» գործակալությունը:

«Այդ պատճառով մեզ մոտ ներկայում դիտարկվում է դեպի Ռուսաստան մի շարք մետաղների, ուրանի եւ ածուխի արտահանման ծավալների նվազում»,- հավելել է Սմաիլովը:

«Արտահանումը կազմել է 2 մլրդ 915 մլն դոլար՝ 21% նվազմամբ: Մաքսային միության երկրներից ներմուծումը կազմել է 7 մլրդ 824 մլն դոլար կամ 22.9%-ով պակաս: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ փոխարժեքի շտկումներ են կատարվել, համապատասխանաբար, ներմուծումը ներկայում նվազում է»,- ամփոփել է պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ