News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդեն 12 օր մահացած ազատամարտիկ, «Վարդենիս» ջոկատի հրամանատար Գառնիկ Խչեյանին (Վարդենիսցի Հեբո) բերման ենթարկելու մասին ոստիկանության որոշումը եւս մեկ անգամ ազատամարտիկներին վախեցնելու փորձ է, քանի որ մոտենում են պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի, 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի գործով Վերաքննիչ բողոքի քննությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը։

«Քանի որ Վոլոդյա Ավետիսյանի դատական նիստերը սկսվում են, իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի վախի մթնոլորտի մեջ պահեն ազատամարտիկներին։ Այ տեսեք, եթե Խչեյանի հետ նման բան եղավ, ձեզ հետ էլ կարա լինի։ Դա առաջին դեպքը չի, նրանք էլի են մի քանի ոստիկաններով այցելել ազատամարտիկների տները Գյումրիում, Վարդենիսում եւԱրմավիրում»,-ասաց նա։

Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ այս միջադեպը ոչ մի կերպ չի ազդել ազատամարտիկների վրա, եւ իրենք շարունակելու են պայքարել իրենց մարտական ընկերոջ՝ Վոլոդյա Ավետիսյանի համար։

«Ով պետք է վախենար, արդեն շուտվանից վախեցել է, ու չի մասնակցում։ Ինչի՞ պիտի անմեղ տեղը դատեն մեր ընկերոջը, մենք էլ սուս ու փուս նստենք, դատում են, թող բոլորիս դատեն»,-ասաց նախաձեռնության ղեկավարը։

Գագիկ Սարուխանյանը պատմեց, որ ազատամարտիկի տուն այցելած ոստիկանը անհարմար դրության մեջ է ընկել, երբ պարզվել է, որ 12 օր Գառնիկ Խչեյանը մահացել է։

«Պատկերացնում եք՝ 12-13 օր մարդը մահացած է, իսկ ոստիկանական մարմինները, որոնք զբաղվում են այսպես ասած Խչեյանի գործով, տեղյակ չեն, այսինքն՝ այդքան օր նրանք ոչ մի բանով չեն զբաղվել։ Սա նշանակում է, որ նրանք գործում են հրահանգներով, քանի որ Վոլոդյա Ավետիսյանի գործով բողոքարկող հայցի դատական նիստերը սկսվում են, դատից առաջ որոշել են այս քրեական գործը հարուցել, առանց հետաքննելու եւ առանց ուսումնասիրելու»,-նշեց նա։

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է հունիսի 13-ին Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության  դատարանում Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստերից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ։ Դատավորի՝ ազատամարտիկներին ուղղված՝ «կանանց փեշի տակ եք մտնում» արտահայտությունից վիրավորված Գառնիկ Խչեյանը դատավորին ասել էր՝ «լեզուդ կկտրեմ», ինչն էլ դիտարկվել էր որպես մարմնական վնաս հասցնելու սպառնալիք։

Գագիկ Սարուխանյանի համար զարմանալի է, թե ինչու է միջադեպի առթիվ հենց քրեական գործ հարուցվել, եթե սովորաբար նման դեպքերում վարչական պատասխանատվության են ենթարկում։

Գագիկ Սարուխանյանը պատմեց, որ մահացած ազատամարտիկի տուն այցելած ոստիկանը այնքան է շփոթվել ստեղծված իրավիճակում, որ նույնիսկ պատշաճ արձանագրություն չի կազմել. «Էն աստիճանի վատ վիճակի մեջ էր հայտնվել ոստիկանը, որ արձանագրություն է կազմել Գառնիկի մահվան վերաբերյալ, ուղղակի աղջկա բառերից ելնելով՝ «պապան մահացել է», ու դա ուղարկում է ոստիկանություն, որպեսզի քրեական գործը կարճեն։ Նույնիսկ մահվան վկայականը չի կցել այդ արձանագրությանը»։

 Նախաձեռնության ղեկավարը նշեց, որ Գառնիկ Խչեյանը եղել է Լեոնիդ Ազգալդյանի ենթակայության տակ գտնվող «Վարդենիս» ջոկատի հրամանատարը, մասնակցել է Օմարի լեռնանցքի ազատագրմանը, Մարտակերտի շրջանի մարտերին, Քարվաճառի ազատագրմանը։

«Գառնիկ Խչեյանը շատ փառավոր անցյալ է ունեցել, օգոստոսին էլ, որ սահմանին այդ լարված իրավիճակը ստեղծվեց, նա  առաջիններից էր, որ իր «Վարդենիս» ջոկատի 45 տղաներին հավաքեց, որ մեկնեն սահման։ Փոխանակ արժանացնեին «Մարտական խաչի» կամ մի այլ պարգեւի, ուզում են՝ հողի հետ հավասարեցնել նրա անունը, անփառունակ նման վախճան ունենա, քրեական գործը վրան, սրանք սրբություն չունեն»,-ասաց Գագիկ Սարուխանյանը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ «Նախախորհրդարանի» կողմից տարածված հայտարաության հիման վրա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից նշանակված ծառայողական քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ