Մոսկվայի իրավապահները ձերբակալել են կազմակերպված խմբի երեք անդամների, որոնց կասկածում են «Գազել» մակնիշի ավտոմեքենաներ գողանալու մեջ:
Կասկածյալները՝ ծնունդով Ադրբեջանից, ձերբակալվել են նույն գիշերը Կոստյակով փողոցի 11 տան մոտից երկու «Գազել» գողանալուց հետո, որոնց ընդհանուր արժեքն ավելի քան 400 հազար ռուբլի է: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ մայրաքաղաքի բաժանմունքի մամուլի ծառայությանը:
Պարզվել է, որ նրանք ծրագրում էին մասերի բաժանել գողացված մեքենաները՝ հետագայում վաճառելու նպատակով: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 158 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (գողություն): Կասկածյալների համար խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ներկայում օպերատիվ-որոնողական աշխատանքները շարունակվում են՝ խմբի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու եւ ձերբակալելու համար: