News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղրղզստանում ավարտվել են Քոչվորների առաջին համաշխարհային խաղերը: Այս մասին տեղեկացնում է Խաղերի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը:

Առաջին տեղը զբաղեցրել է Ղրղզստանի հավաքականը՝ 55 մեդալով, որոնցից 16-ը՝, ոսկե, 20-ը՝ արծաթե եւ 19-ը՝ բրոնզե: Երկրորդ տեղում ղազախներ են՝ 12 ոսկե, 8 արծաթե եւ 8 բրոնզե մեդալներով: Երրորդ տեղն էլ բաժին է հասել Թուրքմենստանին՝ 3 ոսկե եւ 3 բրոնզե մեդալներով:

Քոչվորների համաշխարհային խաղերն անցկացվել են սեպտեմբերի 9-14-ը, Իսիկ Կուլում: Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցել է 22 թիմ եւ ավելի քան 430 մարզիկ աշխարհի 19 երկրներից:

Խաղերի հիմնական մասնակիցները եղել են Թուրքիան, Ղազախստանւ, Ղրղզստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Մոնղոլիան, Տաջիկստանը, Ռուսաստանը (Յակուտիա, Բուրյատիա, Ալթայ, Բաշկիրիա, Կալմիկիա եւ այլն) եւ Աֆղանստանը: Մրցումներն անցկացվել են 10 մարզաձեւում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ