Զիմբաբվեում երկու գյուղերից կանայք առավոտյան արթնացել են առանց կիսավարտիքի: Տեղի բնակիչներն ասում են, որ դա կախարդների եւ ոգիների ձեռքի գործն է: Տարօրինակ միջադեպը վախեցրել է կանանց եւ լրջորեն անհանգստացրել տեղի տղամարդկանց:
Ըստ Federal Post-ի, կանանց ներքնազգեստը կորել է գիշերը, երբ նրանք քնած են եղել: Հետաքրքիր է, որ զարմանալիորեն կորել են նաեւ նորածինների խանձարուրները: Տեղի աղբյուրների համաձայն՝ որոշ ժամանակ անց դրանք գտել են ծառերից կախված:
Ավելի ուշ այդ շրջանի այլ կանայք նույնպես տեղեկացրել են ներքնազգեստի կորստի մասին, որոնք կախել են՝ չորանալու համար: Chronicle-ի փոխանցմամբ, գյուղապետը չի կիսում կարծիքը, որ դա ոգիներն են արել: «Ամենայն հավանականությամբ, դա տեղի բնակիչներից մեկի ձեռքի գործն է»,- ասել է նա:
Ոստիկանությունում հրաժարվել են հետաքննություն սկսել, քանի որ տեղական ոչ մի օրենք չի խախտվել: