News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսպանական Գուարդամար դել Սեգուրա քաղաքում գերեզմանափորը շիրիմից հանել է 23 տարի առաջ թաղված դիակը եւ լուսանկարվել դրա հետ: Ցնցող լուսանկարն արագորեն տարածվել է համացանցում:

Ըստ Vesti.ru-ի, մահացածին շիրմից հանելու խնդրանքով գերեզմանափորին դիմել են նրա հարազատները, որպեսզի նրա հետ միասին հուղարկավորեն նաեւ տղամարդու մահացած կնոջը: Սակայն դիակը կրկին հողին հանձնելուց առաջ գերեզմանափորը լուսանկարվել է նրա հետ:

Ընդ որում, հանգուցյալի մարմնի հետ լուսանկարվել է նաեւ նրա զարմիկը. նկարում նա դիակի ձախ կողմում է: The Local-ի փոխանցմամբ, լուսանկարը համացանցում հայտնվել է, երբ մահացած իսպանացու զարմուհին սարսափելի նկարն ուղարկել է իր ընկերներին:

Գերեզմանատան ղեկավարությունը որոշել է ժամանակավորապես աշխատանքից հեռացնել դիակի հետ նկարված գերեզմանափորին: Վերջինը, սակայն, հայտարարել է, որ ամենեւին չէր պատրաստվում ծաղրել հանգուցյալի մարմինը, այլ պարզապես կատարել է նրա ազգականների տարօրինակ խնդրանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ