News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

4-ամյա նորվեգացի աղջիկը քնի մեջ ավելի քան 4 կմ քայլել է: Քնած երեխային առավոտյան ժամը 6-ին հայտնաբերել են Նորվեգիայի ամենահյուսիսային շրջանի Հոնիգսվոգ քաղաքի բնակիչները:

Ոստիկանությունն ահազանգը ստացել է սեպտեմբերի 15-ին, առավոտյան 6:15-ին: Քաղաքի բնակիչը տեղեկացրել է, որ տան շեմին միայն կիսավարտիքով ու թեթեւ կոշիկներով քնած փոքրիկ աղջկա է հայտնաբերել:

Ոստիկանությունը պարզել է, որ գիշերվա ընթացքում երեխան իր տանից մինչեւ Հոնիգսվոգ 4 կմ քայլել ու չի արթնացել: Ընդ որում, հանգստյան օրերին այդ շրջանում գիշերը ջերմաստիճանը 0-ից ցածր է եղել: Չնայած դրան, երեխան առողջ է:

Բարեբախտաբար, տեղական ավտոճանապարհներին գիշերը երթեւեկություն գրեթե չի լինում, եւ երեխան վթարի զոհ չի դարձել: Ըստ Newsru-ի, աղջնակը կարողացել է ասել իր անունն ու տան հասցեն, եւ ոստիկաններն արդեն կապ են հաստատել նրա ծնողների հետ:

Հարազատների խոսքով, նախկինում նույնպես երեխան քնի մեջ քայլել է, բայց այդքան հեռու երբեք չի գնացել: Հաղորդվում է, որ աղջկա առողջությանը ոչինչ չի սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ