News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարը շատերին ստիպում է մտածել, թե ինչպիսին են լինելու հետեւանքները մեր տնտեսության համար: Շարքային քաղաքացիներին, բնականաբար, հուզում է գների հարցը: Ավանսով մենք արդեն մաքսատուրքից ազատված ռուսական բնական գազ ենք ստացել: Իսկ ինչ է սպասվում այլ ապրանքների գների առումով՝ միանշանակ ասել անհնար է: Չէ՞ որ մենք ապրանքներ ենք ներմուծում բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ նրանցից, որոնք ներկայում տնտեսական պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ: Բացի այդ, այդ երկիր արտահանման հետ կապված հարցեր էլ կան:

Բազմաթիվ մթերքներ Ռուսաստանում ավելի թանկ արժեն, քան Հայաստանում: Իսկ ահա աշխատավարձերի հարցում հարաբերակցությունը շատ ավելի տարբեր է, քան գների պարագայում: Առաջին կիսամյակի տվյալների համաձայն՝ Ռուսաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2.3 անգամ ավելի է եղել, քան Հայաստանում: Այնպես որ՝ ռուսական վարձու աշխատողի վճարունակությունը զգալիորեն ավելի բարձր է, քան մեզ մոտ:

Իր դեմ պատժամիջոցներ կիրառող երկրների հանդեպ Ռուսաստանի կողմից ներմուծման էմբարգոյի սահմանումը գների աճի խթան հանդիսացավ: Ընդ որում, ոչ միայն «արգելված» սննդամթերքի պարագայում, այլեւ մի շարք այլ ապրանքների:

Պաշտոնական տվյալներով, Ռուսաստանում սննդամթերքն օգոստոսին թանկացել է միջինը 10.3%-ով: Բնակչությունը, վախենալով հետագա թանկացումներից եւ հնարավոր դեֆիցիտից, ներկայում զանգվածաբար «պահուստավորում» է պարենամթերքը: Դա, բնականաբար, կհանգեցնի հերթական գնաճին, ինչպես նաեւ հենց դեֆիցիտի, որից այնքան վախենում են սպառողները: Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, որի դեպքում այդ երկիր սննդամթերքի արտահանման հնարավորությունները բավականին ընդլայնվել են:

Մեր արտահանողներն արդեն օգտվում են այդ հնարավորություններից: Հասկանալի է, որ խոշոր խմբաքանակով արտահանումն ավելի գրավիչ է հայրենական բիզնեսի համար, քան տեղական առեւտրային կետերում դրանք իրացնելը: Բերենք մեկ օրինակ. տեղական տնտեսությունների ձուկը: Հայրենական գնորդների լայն զանգվածների համար դրա գինը հասանելի չէ, իսկ ահա ռուսական միջին աշխատավորի համար միանգամայն ընդունելի է՝ նույնիսկ հաշվի առնելով փոխադրման եւ այլ ծախսերը:

Այս դեպքում հարկավոր է հաշվի առնել մեկ նրբություն: Մեր սննդամթերքի արտահանումը Ռուսաստան ընդամենը մեկ կաթիլ է ծովում՝ հաշվի առնելով այդ երկրի ապրանքային շուկայի ծավալը: Իսկ ահա մեր երկրի համար այդ փոքր մեծություն չէ: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ սննդամթերքի առումով արտադրական ծավալները չեն բավարարում ազգային շուկայի պահանջները: Այնպես որ՝ նման ապրանքների արտահանման ծավալների ավելացումն անխուսափելիորեն կհանգեցնի դրանց գների հետագա աճին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ