News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 18-ի հանրաքվեի արդյունքներով Մեծ Բրիտանիան կարող է դադարեցնել գոյությունը որպես միասնական պետություն: Այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ միաժամանակ կոչ անելով չմասնատել երկիրը:

Նրա խոսքով, սեպտեմբերի 19-ին մարդիկ կարող են արթնանալ նոր երկրում, որի առջեւ նոր ապագա կլինի: Քեմերոնն այսպիսով չի բացառել, որ շոտլանդացիների մեծ մասը կարող է քվեարկել ինքնիշխանություն ձեռք բերելու օգտին: «Մենք պետք է հստակ գիտակցենք, որ հետդարձի ճանապարհ չի լինելու»,- ընդգծել է բրիտանական կառավարության ղեկավարը:

Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, Քեմերոնը հիշեցրել է այն կարեւոր դերի մասին, որը Շոտլանդիան ունեցել է Մեծ Բրիտանիայի պատմության ընթացքում, եւ ընդգծել, որ թագավորության տարբեր հատվածների միավորումը հնարավորություն է ընձեռում համաշխարհային թատերաբեմում ավելիին հասնել:

«Երկրի կազմից դուրս գալը հավերժ է լինելու: Քվեարկեք մեր Միացյալ Թագավորությունը պահպանելու օգտին»,- շոտլանդացիներին կոչ է արել Դեւիդ Քեմերոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ