News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին ու իսլամական ահաբեկիչներին անվանել է Դաշինքի համար գլխավոր սպառնալիքները: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի անդամները պետք է միասնաբար դիմակայեն արեւմտյան աշխարհի դեմ միաժամանակ ծառացած սպառնալիքներին. Ռուսաստանի եւ «Իսլամական պետության» կողմից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հրաժեշտի ելույթի ընթացքում Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքը հայտնվել է աշխարհաքաղաքական բաժանման առաջին գծում՝ «հանդուրժողականության եւ ֆանատիզմի», «ժողովրդավարության եւ տոտալիտարիզմի» միջեւ: «Մենք պետք է ամուր կանգնենք որպես ազատության պաշտպաններ»,- ասել է Ռասմուսենը:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է խոստովանեն այն փաստը, որ իրենց առջեւ կանգնած երկու նոր սպառնալիքները կարող են այդպիսիք մնալ դեռ երկար տարիներ: Ռասմուսենն ընդգծել է նաեւ, որ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի ռազմական ուժ կիրառել եւ քաղաքական կամք դրսեւորել, երբ դա անհրաժեշտ լինի:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից սպառնալիքին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին Ռուսաստանը «ոտնակոխ է արել բոլոր կանոններն ու պարտավորությունները», որոնք Եվրոպայում խաղաղություն էին պահպանում սառը պատերազմի ավարտից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ