News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 15-ին կայացած հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ընդգծել են Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի անխափան մատակարարումների կարեւորությունը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի կայքը:

Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել սեպտեմբերի 12-ին Բրյուսելում անցկացված եռակողմ խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում իրականացնելու խնդրին. դրանք վերաբերում են Եվրամիության հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի կիրառումը մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը հետաձգելուն:

Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Ժոզե Մանուել Նարոզուն ընդգծել են հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու անհրաժեշտությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացրել է, որ Պուտինի եւ Բարոզուի հեռախոսազրույցի ընթացքում որոշվել է, որ էներգետիկայի հարցերով նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումը պետք է կայանա: Եվրահանձնաժողովի համաձայն, Ռուսաստանը եռակողմ հաջորդ հանդիպման ժամկետը կառաջարկի առաջիկայում:

Նշենք, որ գազի խնդրով Ռուսաստան-Եվրահանձնաժողով-Ուկրաինա եռակողմ հանդիպումը սեպտեմբերի 20-ին չի կայանալու, եւ քննարկվում է այլ ամսաթիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ