News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Վերջին օրերին նորից պարենային ապրանքների թանկացումներ են եղել։ Մի շարք խանութներում մեր շրջայցի ժամանակ վաճառողները նշեցին հատկապես «Գրանդ Քենդի» ապրանքատեսակների թանկացումները։ Խանութներից մեկի մենեջերը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «Գրանդ Քենդիի» առաքիչները շաբաթվա մեջ ինչ ապրանք որ բերել են, բոլորը 100 դրամ բարձրացրած գնով են բերել։

100 դրամով թանկացել են նաեւ «Բարի Սամարացի» ընկերության արտադրած մսամթերքները։ Խանութներից մեկում մեզ վստահեցրին, որ հենց մի ընկերություն թանկացնում է, նույն ապրանք արտադրողներն էլ մի քանի օր հետո գինը բարձրացրած են ապրանքն առաքում։

Հացի գներում վերջին մեկ շաբաթում մեր այցելած խանութների աշխատողները թանկացում չեն գրանցել, փոխարենը նկատել են, որ քաշն է նվազել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ