News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը օրերս, «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ «շքախմբով» մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո՝ մասնակցելու ԵԽԽՎ ԱԺ նախագահների հանդիպմանը: Հ.Նադալյանը Օսլո է մենկել ոչ թե միայնակ, ինչպես օրենքով է նախատեսված, այլ պատվիրակությամբ նրան ուղեկցողներ են եղել:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Հերմինե Նաղդալյանին Օսլոյում ուղեկցել են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը:

Թե ինչու է ԱԺ փոխխոսնակ Նաղդալյանը նման կազմ ընտրել՝ այդ ժողովին մասնակցելու համար, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, քանի նրա հեռախոսն անջատված էր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ