News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի մարզային այցելությունների մասին հայտարարությունները փոթորկել են մարզային ՀՀԿ-ական իշխանիկների անդորրը: Դա ընդունվել է որպես մարտահրավեր, եւ այս օրերին աննախադեպ ակտիվությամբ փորձում են ՀՀԿ-ի շուրջ կենտրոնացնել մարդկանց: Արագորեն ցուցակագրում են, թե մարզերի բնակիչներն ինչ սոցիալական խնդիրներ ունեն, ու խոստանում շուտափույթ լուծում: Պատահական չէր նաեւ կառավարության անցած նիստին Հովիկ Աբրահամյանի` սահմանամերձ գոտիների խնդիրներին անդրադառնալու խոստումը: Եւ չնայած մարզպետների անհանգստությանը` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մեր լրագրողի հետ զրույցում երեկ ընդդիմության մարզային այցելությունների դեմ իրենց նախապատրաստական աշխատանքների մասին հարցը լսելով` հայտարարել է. «Ինձ այդ թեման չի հետաքրքրում, ես մտահոգվելու խնդիր չունեմ»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ