News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու արեւալքում գտնվող Իբարակի պրեֆեկտուրայում երեքշաբթի օրը 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա, ասված է երկրի օդերեւութաբանական գլխավոր գործակալության հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 12.28-ին: Երկրաշարժի օջախն ընկած է եղել 50 կմ խորությունում:

Մինչեւ 5 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են 25 պրեֆեկտուրաներում, այդ թվում նաեւ Տոտիգի, Գունմա, Սայիտամա, Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ մայրաքաղաքի շրջանում:  
Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ առայժմ չկան: «Ֆուկուսիմաа-1» վթարային ԱԷԿ-ում եւ «Տոկայ» ԱԷԿ-ում  աշխատանքի խափանման վերաբերյալ տվյալներ դեռ չեն գրանցվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ