News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բելգիայի դատարանը վճռել է, որ ցմահ ազատազրկման դատապարտված 50-ամյա Ֆրանկ Վան Դեն Բլեեքենը իրավունք ունի կամավոր հրաժեշտ տալ կյանքին՝ բժիշկների օգնությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

80-ականներին բռնաբարության եւ սպանության համար դատապարտված այդ մարդը երեք տարի անընդմեջ հայց էր ներկայացրել դատական զանազան ատյաններ`  պայքարելով սեփական կյանքը տնօրինելու իր իրավունքի համար: Նա պնդել էր, որ ի վիճակի չէ  զսպել սեռական բռնության նկատմամբ իր պոռթկումները եւ այդ պատճառով էլ երբեք ազատության մեջ չի հայտնվի: 

Այս դատավճիռն առաջինն է Բելգիայում, որը վերաբերում է  դատապարտյալի իրավունքներին: Էվթանազիայի մասին օրենքը Բելգիայում ընդունվել էր 12 տարի առաջ:

Վան Դեն Բլեեքենն առաջիկայում տեղափոխվելու է հիվանդանոց, որտեղ կկատարվի էվթանազիան, հայտնել են նրա փաստաբանները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ