News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վաղ առավոտից  հավաքվել են Պռոշյան փողոցում գտնվող կառավարական առանձնատների մոտ՝ պահանջելով հանդիպում նախագահի հետ:

«Եթե այսօր մենք չհանդիպենք նախագահի հետ, գնալու ենք Բաղրամյան 26 ու փակելու են Բաղրամյանը»,- բղավեց բնակիչներից մեկը:

Ակցիայի մասնակիցները չորս տասնյակից ավելի են, ակցիան հսկում են մեկ տասնյակից ավելի ոստիկաններ, որոնց թիվը հետզհետե ավելանում է: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները փորձել են մոտենալ կեցավայրի մուտքին, սակայն ոստիկանները նրանց հրել են դեպի մայթ՝ պատճառաբանելով, որ մուտքի մոտ կանգնել չի թույլատրվում:

Մայթին հավաքված բնակիչներին այժմ շրջապատել են պատ կազմած ոստիկանները, որոնք նրանց թույլ չեն տալիս մոտենալ կեցավայրի մուտքին:

Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ