News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը տեղյակ չէ, թե Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում նշանակելու համար քանի մարդ է ստորագրել: «Չգիտեմ, ես տեղյակ չեմ, այդ ստորագրություններին ես չեմ առնչվել, ինքս չեմ նախաձեռնել, մենք ընդամենը համայնքապետերով ենք նամակ ուղարկել, իսկ ստորագրահավաքի հետ ես առնչություն չունեմ, չգիտեմ: Բայց որ բնակչության ճնշող մեծամասնությունը ուզում է նրա վերադարձը, ցանկանում են, որ նա նշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում, ես միանշանակ համոզված եմ»,-ասաց Գորիսի քաղաքապետը:

Նա նշեց, թե տեղյակ չէ ստորագրությունները որտեղ են հավաքում, ինչ են անում, բայց վստահեցրեց, որ հաստատ ստորագրություն չեն կեղծում: Վաչագան Ադունցն ասաց, որ ՀՀԿ կառույցի ղեկավարը Սյունիքում Սուրիկ Խաչատրյանն է, բայց նա այժմ գտնվում է Երեւանում եւ տեղյակ էլ չէ կազմակերպված ստորագրահավաքի մասին, ոչ էլ անձամբ է նախաձեռնել:

Նշենք, որ «Ժամանակը» գրել էր, թե Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակելուց առաջ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ստորագրահավաք անցկացնել Սյունիքի մարզում՝ պարզելու համար, թե արդյոք սյունեցիների քանի՞ տոկոսն է կողմ նրա վերադարձին: Թերթին հասած տեղեկություններով՝ ուրբաթ ամբողջ օրը գյուղապետերին, դպրոցների տնօրեններին, պետական գերատեսչությունների ղեկավարներին կանչել են ՀՀԿ Սյունիքի մարզային գրասենյակներ՝ ստորագրելու: Ոմանք հասցրել են ստորագրել, սակայն լուրը տարածվելուց հետո որոշել են դադարեցնել գործընթացը: Հաջորդ օրը, սակայն, ընտրողների գրանցամատյանից հանել են Սյունիքի 50-60 հազար ընտրողի անուն ազգանուն, գնել են չորս տուփ գրիչ և 5-6 հոգի նստած ստորագրություն են կեղծել»,-գրում է թերթը:

Տպել
Ամենաշատ