News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի իշխող կուսակցությանը դատի են տվել սեպտեմբերի 20-ի  ընտրություններին ընդառաջ գովազդային հոլովակում Eminem-ի  «Lose Yourself» երգի չարտոնված օգտագործման համար, հայտնում է Agence France-Presse-ը:

Երգչի ձայնագրություններով զբաղվող ընկերությունը հայտարարել է դատաքննություն սկսելու մասին:

«Դատաքննությունը բխում է Ազգային կուսակցության նախընտրական քարոզարշավում «Lose Yourself» երգի չարտոնված օգտագործումից», - ասված է հաղորդագրությունում, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ հայցը ներկայացրել են հենց երգի սեփականատերերը, այլ ոչ թե երգիչը:

Իր հերթին Նոր Զելանդիայի իշխող կուսակցությունը հերքում է մեղադրանքները՝ հավաստիացնելով, որ հեղինակային իրավունք չի խախտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ