News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժառանգության» անդամներ, պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի եւ Զարուհի Փոստանջյանի վիճաբանության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Ժառանգությունում» միշտ բանավեճեր լինում են եւ դրանց շնորհիվ է, որ »Ժառանգությունն» այսօր մնացել է քաղաքական դաշտում: «Բանավեճերը բավականին առողջացնում են ներքին մթնոլորտը եւ որոշումներ կայացնելու վրա մեծ ազդեցություն են ունենում: Զարուհի Փոստանջյանի եւ Ռուբիկ Հակոբյանի միջեւ ոչ մի վիճաբանություն չի եղել, դա բամբասանք է»,-ասաց մամուլի խոսնակը:

Նշենք, որ «Իրավունք» թերթը գրել է, որ ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ բավականին թեժացել է վեճը խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի եւ ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի միջեւ: Փոստանջյանը մշտապես անհարմար վիճակներ է ստեղծում` դաժանաբար քննադատելով «քառյակին», գումարած դրան էլ, պնդում է, որ կուսակցությունը պետք է դեմ լինի ցանկացած սահմանադրական բարեփոխմանը եւ կիսի ԼՏՊ-ի այն տեսակետը, որ սահմանադրական հանրաքվեն պետք է վերածել «ռեժիմի հեռացմանը»: Սակայն Ռուբիկ Հակոբյանն ավելի հակված է փոքր-ինչ առավել կառուցողական մոտեցումներին, առավել եւս, որ ԲՀԿ առաջնորդն իր հարցազրույցում զգալիորեն հանել է սահմանադրական փոփոխությունների նկատմամբ կատեգորիկ ժխտական մոտեցումը, եւ անգամ ԲՀԿ օսկանյանական թեւը ստիպված է կրկնել, որ իրենք դեմ չեն բարեփոխմանը, իրենք դեմ են դեռ չհրապարակված փաթեթի գովաբանմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ